«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ պաշտոնական տեղեկատվության` 2022 թ․-ի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո առնվազն 7․600 անձ Արցախից տեղահանվել էր Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր։ Մեծ մասը կանայք էին, երեխաներ, տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք։ 2022թ․ նոյեմբերի դրությամբ այս անձանցից 2․532-ը դեռ հաշվառված էին Միգրացիայի պետական ծառայությունում։
Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ին տված ասուլիսում, երբ հարց հնչեց, թե տեղյակ է արդյոք Արցախից բռնի տեղահանված գրեթե 150 հազար քաղաքացուց, թե 16 հազար քաղաքացու արտագաղթից հետո քանի անձ է վերադարձել Հայաստան՝ մշտական բնակության համար, կշիռ ունեցող որևէ պատասխան չհնչեց։
We'll use your responses to select right ads for you
Փաշինյանի պատասխաններից ենթադրում ենք, որ թեպետ Հայաստանը հռչակեց ժողովրդապետություն, այնուամենայնիվ, իր ժողովրդից՝ վարչապետ Փաշինյանը տեղյակ չէ։
ՀՀ վարչապետը խուճապահար է, և հարցին, թե ինչպես է պատրաստվում արցախցիներին աջակցել, նա պատասխանել էր, որ առաջիկայում պատրաստվում է արցախցիներին բնակարանով ապահովելու նախագիծ ընդունել։ Ըստ երևույթին, այս «խիստ» արտագաղթի ֆոնին, վարչապետը որոշել է գայթակղիչ առաջարկներ անել և արդարացնել արտերկրից Հայաստանին փոխանցված գումարների բաշխումը, որոնց ճակատագրի մասին, մինչ այս, որևէ լուր չունենք, թե ինչպես են բաշխվում, ինչ անհրաժեշտությամբ և կարիքներով»։