top of page

ՌԴ-ում անգլերենի ուսուցչուհին շուրջ 1 մլն ռուբլի արժողությամբ դասագրքեր է գողացել դպրոցից

ՌԴ Տուլայի մարզի դպրոցներից մեկի ուսուցչուհին շուրջ 1 մլն ռուբլի արժողությամբ դասագրքեր է գողացել դպրոցի գրադարանից, ապա աշխատանքից դուրս գալու դիմում գրել: Նշվում է, որ անգլերենի ուսուցչուհին ավելի քան 838,000 ռուբլի արժողությամբ գողացված դասագրքերը վաճառել է համացանցի միջոցով, գրում է gazeta.ru-ն:



47-ամյա Լյուդմիլա Կ.-ն գրքերը գողացել է մի քանի ամսվա ընթացքում՝ հուլիսից օգոստոս: Դպրոցի տնօրենությունը գողության մասին իմացել է սեպտեմբերին, երբ աշակերտներին պետք է բաժանեին դասագրքերը:



Տնօրենը դիմել է ոստիկանություն։ Լյուդմիլան տնային կալանքի տակ է, նրան սպառնում է տուգանք և մինչև հինգ տարի ազատազրկում։ Քննչական նյութերը ներկայացվել են դատարան։

bottom of page