Ալիևն Էրդողանի հրավերով կմեկնի Թուրքիա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։
Ալիևն Անկարա է մեկնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հրավերով։
Կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններում առկա իրավիճակը։
Քննարկվելու են նաև երկկողմ համագործակցությունը խորացնելու հարցեր, մտքեր են փոխանակվելու տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։