top of page

Թրամփն Աբբասին խոստացել է ջանքեր ներդնել, որ պատերազմն ավարտվի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի հետ հեռախոսազրույցում խոստացել է ջանքեր ներդնել, որ  Գազայի հատվածում պատերազմին վերջ տրվի, հայտնում է Axios հարթակը։

Հրապարակման համաձայն՝ Թրամփի հետ զրույցից հետո Աբբասը հայտարարություն է տարածել ու պաշտոնապես շնորհավորել նրան ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև իր հայտարարությունում պատրաստակամություն է հայտնել համագործակցել Թրամփի հետ՝ արդարության վրա հիմնված  խաղաղության հաստատման գործում։   Թրամփն իր հերթին  վերահաստատել է  Պաղեստինի ղեկավար Աբբասի, ինչպես նաև  տարածաշրջանային ու համաշխարհային այլ խոշոր դերակատարների հետ համագործակցելու իր պատրաստակամությունը։

Սա կարևոր փաստ է համարվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  պաշտոնավարման նախորդ շրջանում Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց և ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելուց հետո Թրամփը Պաղեստինի ղեկավար Աբբասի հետ  շփումներ չի ունեցել։

 

bottom of page