top of page

Բաքվի դեպքերից 35 տարի անց էլ, այնտեղ են մի քանի տասնյակ հայ. դա տասնամյակներով շարունակվող hակահայ քաղաքականության հերթական դրսևորումն է. Թանդիլյան

35 տարի առաջ այս օրերին տեղի ունեցած Բաքվի ջարդերը Ադրբեջանի կողմից հայերի և հայկականության նկատմամբ կատարված արյունալի ողբերգություններից ընդամենը հերթականն է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Տեղի ունեցածն այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության արժանի գնահատականին, ինչը հետագա հանցագործությունների հիմք հանդիսացավ։

Եվ ահա, 35 տարի անց էլ, Բաքվում են գտնվում մի քանի տասնյակ հայ գերիներ, ինչը տասնամյակներով շարունակվող հակահայ քաղաքականության հերթական դրսևորումն է։

Կասկած չունեմ՝ սերունդները սա մոռացության չեն տալու, և հայոց պատմությունը մոռացության տալ ցանկացողներին նետելու են պատմության աղբամանը։

Որովհետև հիշել, նշանակում է թույլ չտալ կրկնվել»,- գրել է նա:

bottom of page