Անդրե Սփայթ-Մկրտչյանը բասկետբոլի Ուրուգվայի առաջնության հերթական խաղում դարձել է ամենաարդյունավետ բասկետբոլիստը
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Անդրե Սփայթ-Մկրտչյանը շարունակում է ելույթները ուրուգվայական «Բիգուա» ակումբում:
«Արմենպրես»-ի հղաորդմամբ` Ուրուգվայի առաջնության փլեյ-ին շրջանակներում «Բիգուա»-ն 103:77 հաշվով հաղթել է «Ֆերո Կառիլի»-ին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սփայթ- Մկրտչյանը, որը վաստակել է 33 միավոր, կատարել է 4 ռեբաունդ, 3 արդյունավետ փոխանցում։
Փլեյ-ինի շարքը տևում է մինչև երկու հաղթանակ: Հաջորդ հանդիպումը թիմերի միջև տեղի կունենա մարտի 30-ին։