top of page

«Ես չգիտեմ որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, որը թքում է քաղաքացիների վրա». Մամիջանյանը ճեպազրույցի էր շտապել՝ «տեղում բացահայտելու Ալեն Սիմոնյանի սուտը»

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Mar 25
  • 1 min read

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի էր շտապել՝ «տեղում բացահայտելու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի սուտը»։

Ի պատասխան ԱԺ նախագահի այն խոսքին, թե շատ պաշտոնյաներ են նյարդայնանում, այդ թվում՝ նաև ԱՄՆ նախագահը, Մամիջանյանը նշեց. «Իհարկե, տարբեր երկրների տարբեր պաշտոնյաներ նյարդայնանում են, բայց ես չգիտեմ որևէ երկրի բարձրաստիճան պաշտոնյա, որը թքում է քաղաքացիների վրա այս կամ առիթով, այնպես որ, նյարդայնանալուն չափ ու սահման կա»։  

Այնուհետև, նա ի գիտություն Ալեն Սիմոնյանի, թե ո՞ր եվրոպական կառույցն է Աշոտյանին համարել քաղբանտարկյալ՝ նշեց, որ Եվրոպայի ժողովրդավարական կուսակցությունը, որը մեծամասանություն է կազմում ԵԽ-ում, բանաձևով ճանաչել է, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, իր նկատմամբ իրականցվող գործողություներն ունեն քաղաքական պատճառ։

«Նույնը արել են նաև Կենտրոնամետ դեմոկրատների միությունը և մի շարք միջազգային ներկայացուցիչներ, անահատներ, կառույցներ։ Ես նպատակահարմար համարեցի գալ տեղում սուտը բացահայտելու»,-ասաց նա։

bottom of page