Ճամբարակում Opel Zafira-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
Մարտի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմանում Ճամբարակ քաղաքի Տիգրան Պետրոսյան փողոցում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, «Ճամբարակ» առողջության կենտրոնի շտապօգնության բժիշկները տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին, բայց նա հրաժարվել է հիվանդանոց գնալ՝ ասելով, որ չի տուժել։
Դեպքի վայր են ժամանել պարեկները և փրկարարները։
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։