top of page

Ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը. ՄԻՊ

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • 8 hours ago
  • 1 min read

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ։

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։

Այս տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը։ Հայ կինը դարեր շարունակ եղել է մեր պետության ամուր հենասյունը, և այսօր էլ նրա դերը հասարակության զարգացման ու կայունության գործում անուրանալի է։ Կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում առաջխաղացումն այդ հիմքի ամրապնդման կարևոր պայմաններից են։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ ինձ համար առաջնահերթություն է կանանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։ Անհրաժեշտ է, որ պետությունը շարունակի հետևողական քայլեր ձեռնարկել ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ։ Այդ գործընթացում առանցքային են կարծրատիպերի հաղթահարումը, հավասար հնարավորությունների ապահովումը, կանանց մասնակցության խթանումը որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև նրանց լիարժեք ներգրավվածությունը հասարակական և քաղաքական կյանքում։

Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում կրթության ոլորտը, որտեղ անհրաժեշտ է ձևավորել կանանց դերի ճիշտ ընկալում և նպաստել կարծրատիպային մտածողության վերացմանը։

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Թող այս գեղեցիկ օրը լի լինի ջերմությամբ և գնահատանքով։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ»,- ասվում է ուղերձում։

1/2605
bottom of page