ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին
- Lida Nalbandyan
- Apr 18, 2024
- 1 min read

ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն առ այն, որ ՌԴ-ի զինծառայողները ներդրում ունենան Հարավային Կովկասի տարածաշրջանում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում.ասել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վենդանտ Պատելը՝ արձագանքելով լրագրողի՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից։«Ինչպես գիտեք, մենք կողմ չենք հանդիսանում բանակցված եռակողմ պայմանավորվածությանը, որը 2020 թվականին դադարեցրեց մարտերը Լեռնային Ղարաբաղում և ռուսական զորքեր տեղակայեց այդ տարածաշրջանում։ Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն Հարավային Կովկասի տարածաշրջանին, և անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները ակնհայտորեն մատնանշում են այդ կարևոր փաստը կամ օրինակ այն, որ Ռուսաստանը վստահելի դաշնակից կամ գործընկեր չէ», - ասել է Պատելը:
Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին:Նշենք, որ երեկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները։