top of page

Թրամփը խոստացել է կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ ԱՄՆ ընտրություններից անմիջապես հետո

ԱՄՆ բարձրագույն պետական ​​պաշտոնին վերստին հավակնող նախկին նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է նոյեմբերին անցկավելիք ընտրություններում հաղթելու դեպքում՝ անհապաղ կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը՝ չսպասելով 2025 թվականի հունվարին իր երդմնակալությանը։

«Ես դրան վերջ կդնեմ՝ նախքան կզբաղեցնեմ [Օվալաձև] գրասենյակը: Ես դա կանեմ ընտրություններից անմիջապես հետո՝ որպես ընտրված նախագահ»,- Փենսիլվանիայի աջակիցների առջև իր ելույթում հայտարարել է Թրամփը:

Նա հավելել է, որ եթե ինքը պարտություն կրի, իր համաքաղաքացի ամերիկացիները կբախվեն Երրորդ համաշխարհային պատերազմին, որի մեջ ԱՄՆ-ին կներքաշի Վաշինգտոնի դեմոկրատական ​​վարչակազմը։

1/2317
bottom of page