top of page

Թուրքիայի ԱԳՆ-ն Բրյուսելում կայանալիք Լայեն- Բլինքեն- Փաշինյան հանդիպման կապակցությամբ հայտարարություն է տարածել

Թուրքիայի ԱԳՆ-ն ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Ուրսուլա ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպման կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե «խստորեն դատապարտում է» այն, քանի որ այդ հանդիպումը  «հակասում է չեզոքության սկզբունքին»։

«Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը կնպաստի, որ Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական հակամարտությունների տարածաշրջանի վերածվի։

Այդ հանդիպումը   կխաթարի չեզոքության սկզբունքը, որը պետք է հիմք ծառայի տարածաշրջանային բարդ խնդիրների լուծման համար»,- նշված է հայտարարությունում։

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է նաև, թե «Ադրբեջանը բացառող ոչ մի նախաձեռնություն  չի կարող ծառայել խաղաղությանը»։ 


1/2290
bottom of page