top of page

Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 1-2-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ 

Երևան քաղաքում նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան`         15.2°C (2010թ.)Օդի նվազագույն ջերմաստիճան`            -6.6°C (1994թ.)Օդի միջին օրական ջերմաստիճան`       3.2°C

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։

bottom of page