«Հաղթանակ» զբոսայգին փակ է. սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին
«Հաղթանակ» զբոսայգու մուտքը առավոտից փակ է բոլորի, այդ թվում լրագրողների համար: Խիստ հսկողության պայմաններում են մեքենաներին ներս թողնում: նույնիսկ եթե պաշտոնյաների մեքենաներ են մոտենում, անվտանգության աշխատակիցները դրանք բացում են, ստուգում են, նոր թույլ են տալիս ներս մտնել: Ակնկալվում է, որ շուտով այստեղ է ժամանելու ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք` մայիսի 9-ը հայության համար տարիներ շարունակ եռատոն է եղել` Երկրորդ համաշխարհային պատերազմում խորհրդային ժողովուրդների տարած հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և 1992թ-ի Շուշիի ազատագրման օրը: Շուշին, սակայն, կորցրինք 2020–ի նոյեմբերին արցախյան 44–օրյա պատերազմում կրած ցավալի պարտության արդյունքում։