top of page

Ընձառյուծի պրինտը վերադառնում է. Ռիհաննայից մինչև Քենդալ Ջեներ՝ ոճային հայտնիները մարտահրավեր են նետում «հանգիստ շքեղությանը»

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • Apr 18, 2024
  • 1 min read

Ռիհաննայից բացի ուրիշ ո՞վ կարող էր մարտահրավեր նետել «հանգիստ շքեղության» նորաձեւ միտումին։ Անցյալ շաբաթավերջին երգչուհին ոտքից գլուխ ընձառյուծի պրինտ էր հագել իր ընկերուհու՝ Մելիսա Ֆորդի ծննդյան երեկույթին, որը տեղի է ունեցել արեւմտյան Հոլիվուդի գերժամանակակից՝ The Nice Guy ռեստորանում։ Երգչուհին իր մինի զգեստը համադրել էր մինչեւ հատակը հասնող Dolce & Gabbana մորթյա վերարկուի եւ Louis Vuitton կլաչի հետ։




Dolce-ի վերարկուն Ռիհաննայի զգեստապահարանում ընձառյուծի պրինտով վերարկուների հավաքածուներից մեկն է:



Բայց Ռիհաննան միակը չէ․ Սոֆյա Ռիչի Գրենջը, Քենդալ Ջենները եւ Դուա Լիպան, նույնպես, ընձառյուծի պրինտի սիրահարներ են, գրում է Harpers Bazaar-ը։



Վերջին երկու սեզոնների ընթացքում դիզայներները եւս վերագտել են իրենց սերն այս պրինտի նկատմամբ: Այս առումով Dolce & Gabbana-ին կարելի է համարել ջունգլիների արքան՝ աշուն-ձմեռ 91 առաջին հավաքածուից սկսած։

Dior-ի՝ աշուն-ձմեռ ցուցադրության ժամանակ 24 մոդելներ կրել են ընձառյուծի պրինտով կոմպլեկտներ, տրիկոտաժե կիսաշրջազգեստներ եւ վերարկուներ:



Եվ թեեւ ոմանք ընձառյուծի պրինտի վերադարձը վերագրում են Mob Wife-ի էսթետիկային, դրա պատմությունն իրականում շատ ավելի բարդ է: Իրոք, շատ առումներով, ոչ մի պրինտ երբեւէ նման հակասական ասոցիացիաներ չի առաջացրել. պատկերացնու՞մ եք որեւէ այլ բան, որը կարող է եւ՛ հարստության խորհրդանիշ լինել, եւ՛ հոմանիշ՝ անճաշակի եւ էժանի համար:



bottom of page