top of page

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը հայտարարում է 10 մլրդ դրամ շահութաբաժինների վճարման մասին

«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը հայտնում է, որ փետրվարի 27-ին ընկերության բաժնետերերի Ընդհանուր ժողովը կայացրել է 10 մլրդ ՀՀ դրամ շահութաբաժինների բաշխման մասին որոշում: Շահութաբաժինները բաշխվել են բաժնետերերին պատկանող բաժնետոմսերին համամասնորեն:

Շահութաբաժինների բաշխումն արտացոլում է ֆինանսական ուժեղ կատարողականի և աճին ուղղված ռազմավարական նախաձեռնությունների միջոցով բաժնետերերին Ընկերության գործունեության բարձր շահութաբերության ապահովման մեր հանձնառությունը։ Անցած տարվա ընթացքում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ըգրանցել է եկամուտների 6% և զուտ շահույթի 35% զգալի աճ: Այս ուժեղ կատարողականը մեզ հնարավորություն է տալիս տրամադրել մեր բաժնետերերին կայուն և գրավիչ շահութաբաժիններ: 

Շարժվելով առաջ՝ մենք ոգևորված ենք մեր ռազմավարական նախաձեռնությունների հեռանկարով, որի նպատակն է բարելավել մեր դիրքերը շուկայում և խթանել կայուն աճ: «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ը նախատեսում է ընդլայնել իր ծառայությունների ցանկը, կատարել էական ներդրումներ 5G տեխնոլոգիաների ներդրման և զարգացման ուղղությամբ, ինչպես նաև էլ ավելի բարելավել իր ծառայությունների որակը՝ բաժանորդների համար բացառիկ փորձառություն ապահովելու համար:

Ընկերության ղեկավարության կողմից թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին հավատարիմ իրականացվող ռազմավարությունը շարունակում է ապահովել Ընկերության գործունեության բարձր շահութաբերությունը և առաջատար դիրքը շուկայում:

Viva-ն (Վիվա Արմենիա ՓԲԸ) Հայաստանում տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություն է, որն ունի ամենաընդարձակ ցանցերը և տրամադրում է հեռահաղորդակցային ծառայությունների ու թվային լուծումների բազմազան տեսականի` երկրի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր հաճախորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Viva-ն կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.viva.am

1/2524
bottom of page