top of page

Ուժային եռամարտիկ Վարազդատ Հակոբյանը «Դյուցազնագրքի» հերթական ռեկորդն է սահմանել

Սևանցի ուժային եռամարտիկ, միջազգային մրցաշարարերի բազմակի հաղթող, «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանը հերթական ռեկորդն է սահմանել՝ ցուցադրելով արտասովոր նոր  գործողություն։ Այս մասին հայտնում էԱրմենպրեսը:

Ինչպես լրատվականը տեղեկացավ «ՀՀ Դյուցազնագրքի» հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանից, Վարազդատը 120 կիլոգրամանոց ծանրաձողը պարաններով կապած ու դաստակներին հագցրած վիճակում տեղից պոկել ու բարձրացրել է մինչև գոտկատեղ, ապա նույն դիրքում անշարժ պահել այնքան ժամանակ, մինչև որ հասցրել է պատռել իր ձեռքի ափերում պահած 1 տուփ խաղաղթղթերը։

Ռեկորդը գրանցել է «ՀՀ Դյուցազնագրքի» հիմնադիր նախագահ Վարդան Թովմասյանը։ 

Վարազդատ Հակոբյանի հավաստմամբ՝ ինքը հիմա պատրաստվում է սահմանել աշխարհի նոր ռեկորդ՝ ձեռքերով տեղաշարժելով 200 տոննա կշռող վագոնների շարասյուն։ Ռեկորդը մարզիկը նվիրելու է Գեղարքունիքի մարզին։

1/2320
bottom of page