Search
Թալիբները շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին՝ իրենց ահաբեկիչների ցանկից հանելու համար
- Arnold Gevorgyan
- 5 hours ago
- 1 min read
Աֆղանստանում իշխանությունը վերցրած «Թալիբան» շարժման արտգործնախարար Ամիր Խան Մոթաքին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ «Թալիբանն» ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու համար։
«Աֆղանստանի ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի կողմից վերջերս Թալիբանը երկրում արգելված կազմակերպությունների ցանկից հանլու համար»,- այսպիսի գրառում է արել թալիբների արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հաֆիզ Զիա Ահմադը՝ X սոցցանցում։
Նա հայտնել է նաև, որ մոտ ժամանակներս Աֆղանստանի իշխանությունը իր դեսպանին կուղարկի Ռուսաստան։