top of page

«Խաղաղության դարաշրջանի» արյունոտ քրոնիկոնը․ Արման Աբովյան



Այս իշխանության թրքահաճո և ադրբեջանամետ շինծու «բարիշելու» քաղաքականությունը բերելու է նորանոր կորուստների և արհավիրքների հենց «հպարտ քաղաքացիների» գլխին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։


«Ադրբեջանական զինուժի կողմից արդեն երկրորդ օրն է ինչ կտրուկ սրվում է իրավիճակը։

Օգտագործելով Հայաստանի և Արցախի ժամանակավոր օկուպացված տարածքներում տեղակայված հենակետերը ,թուրք֊ադրբեջանական ռազմական ուժերը երեկ և այսօր անցել են հարձակումների հայկական գյուղերի և հենակետերի ուղզությամբ։

Ունենք արդեն վիրավորներ և զոհվածներ։

...

Հիմա հարց ,որքա՞ն պետք է հայ վիրավորվի և զոհվի և որքա՞ն հայկական տարածք պետք է զավթի թուրք֊ադրբեջանական տանդեմը,որ ՀՀ հպարտ քաղաքացիները հասկանան մի պարզ իրողություն։

Այս իշխանության թրքահաճո և ադրբեջանամետ շինծու «բարիշելու» քաղաքականությունը բերելու է նորանոր կորուստների և արհավիրքների հենց «հպարտ քաղաքացիների» գլխին։

...

Ապագա Կա՛...վայելեք»,- գրել է Աբովյանը։

1/2323
bottom of page