top of page

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • May 7, 2024
  • 1 min read

 Shamshyan.com-ի տեղեկություններով` մայիսի 5-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում  հաղորդում է ստացվել, որ շտապօգնության կայանի մոտ վիճաբանություն է, վարորդը վնասվածքներ ունի:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության  գործողությունների արդյունքում շտապօգնության բժիշկ, Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Ա. Ս․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում շտապօգնության վարորդի, Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Դ. Մ․-ի հետ գտնվելով շտապ օգնության հերթապահության խմբում, կանչով մեկնել է Բերքանուշ գյուղի տներից մեկը, որտեղ նույն տան բնակիչ 22-ամյա Հ. Խ․-ի հետ չբարևելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որից հետո Հ. Խ․-ն եկել է, Արտաշատ քաղաքի շտապօգնության շենքի դիմաց վիճաբանել Դ. Մ․-ի և Ա. Ս․-ի հետ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:Հ. Խ․-ն ձերբակալվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

bottom of page