top of page

Ալիևն ամանորյա իր ուղերձում զերծ չի մնացել հայատյաց հայտարարություններից



Հարևանների մասին խոսելիս, բնականաբար, Հայաստանը երբեք չեմ դասել այս կատեգորիայի երկրների շարքին։ Եվ ես այսօր էլ դեռ չեմ դասում: Այս մասին ամանորյա իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:


«Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, որ մի օր մենք Հայաստանի հետ կունենանք բարիդրացիական հարաբերություններ։ Ընդունելով ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ Հայաստանը կարող է նաև մեծացնել իր դերը տարածաշրջանային շրջանակներում։ Ամեն դեպքում, նոյեմբերին և դեկտեմբերին Սոչիում և Բրյուսելում կայացած հանդիպումները հուսադրող են, և ես հույս ունեմ, որ 2022 թվականին այս հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները կարտացոլվեն իրական կյանքում»,- ասել է Ալիևը:


Ադրբեջանի նախագահը կրկին զերծ չի մնացել Հայաստանի հասցեին կեղծ մեղադրանքներից և հայատյաց հայտարարություններից:

bottom of page