top of page

Սա մատուցվելու է որպես Ադրբեջանի «բարի կամքի» դրսևորում և դրա դիմաց Ադրբեջանը ինչ-որ բան կկորզի



Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվիան Աղաբաբյանը գրում է.


«Հայաստանի Հանրապետության Ջերմուկի և Սիսիանի հատվածում նոյեմբերի 16-ին Ադրբեջանը մեր դեմ ծավալած ագրեսիայի արդյունքում գերեվարում է 30-ից ավել զինծառայող։


Արցախի Հանրապետության Մարտունու Աշան գյուղի իր դաշտից նոյեմբերի 22-ին ադրբեջանական զինծառայողներն առևանգում ու գերեվարում են 2000 թ. ծնված Միհրան Մուսայելյանին։ Այսօր` Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Ադրբեջանը Միհրան Մուսայելյանին և գերեվարված զինծառայողներից Արեն Արամյանին հետ է վերադարձրել (մյուս տղաների ճակատագիրը մնում է անհայտ)։ Եվ սա մեզ մատուցվելու է որպես Ադրբեջանի «բարի կամքի» դրսևորում և դրա դիմաց Ադրբեջանը վստահաբար ինչ-որ բան է կորզելու։ Եվ այսպես լինելու է միշտ: Եթե սա է «խաղաղության դարաշրջանը», ուրեմն ես «պատերազմի դարաշրջանն» եմ ուզում»։



1/2317
bottom of page