top of page

Եղբայրներն աճեցրել են քաշով աշխարհի ամենամեծ ելակը` 289 գրամ



Իսրայելում ռեկորդ են սահմանել՝Իսրայելում տղամարդիկ 18 սանտիմետր երկարությամբ և 289 գրամ քաշով ռեկորդային ելակ են աճեցրել:Այս մասին հայտնում է Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքը։


2021 թվականի փետրվարի 12-ին Արիել եղբայրները որոշեցին կշռել Իլան սորտի հսկայական ելակը, որն աճել էր Կադիմա-Ցորան բնակավայրում գտնվող ընտանեկան պլանտացիայում:Նրանք հերթով ստացված բերքի հատիկները համեմտել էին iPhone XR-ի հետ՝՝ հերթով կշռելով սմարթֆոնն ու պտուղը։Պարզվել էր, որ ելակը գրեթե 100 գրամով ավելի ծանր է։ Մնացած պարամետրերը չափելուց հետո հարազատները պարզել էին, որ ելակի երկարությունը 18 սանտիմետր է, հաստությունը՝ 4 սանտիմետր, շրջագիծը՝ 34 սանտիմետր։


Երբ տղամարդիկ հասկացել են, որ իրենց ելակի քաշը գերազանցում է համաշխարհային ռեկորդը, դիմում են տեղադրել Գինեսի ռեկորդների գրքի պաշտոնական կայքում՝ ռեկորդը գրանցելու համար ներկայացուցչին հրավիրելով։ Որպեսզի ելակը չփչանա, եղբայրները սառեցրել էին այն։


Եղբայրները ստիպված էին սպասել մեկ տարի՝գրառումը գրանցվել է դիմումը ներկայացնելուց միայն մեկ տարի անց։Պտղի կշռմանը ներկա է եղել Իլան սորտի ստեղծողը։

1/2324
bottom of page