top of page

AMIO ERA-ն Բրյուսովում է:

AMIO ERA-ն Բրյուսովում է:


Ամիօ Բանկը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, AMIO ERA բարեգործական ծրագրի շրջանակում, ստորագրել են համագործակցության հուշագիր:

AMIO ERA-ն Ամիօ Բանկի սոցիալական պատասխանատվության նախագիծն է, որի շնորհիվ մինչև 25 ուսանող կստանա վարձավճար համալսարանական 1 ուսումնական տարվա համար:

Այս համագործակցությունը ոչ միայն կթեթևացնի ուսանողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը, այլ նաև կխրախուսի նրանց ձգտել գերազանցության իրենց բոլոր նպատակներում:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ AMIO ERA-ի ինստագրամյան էջում:

bottom of page