top of page

ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանը նախազգուշացրել է ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության վտանգի մասին


ԱՄՆ-ում Չինաստանի դեսպան Ցին Գանը նախազգուշացրել է, որ Միացյալ Նահանգները կարող է Չինաստանի հետ «ռազմական հակամարտության» բախվել՝ Թայվանի կարգավիճակի պատճառով. դեսպանն ասել է ամերիկյան NPR ռադիոկայանին տված հարցազրույցում:


«Եթե Թայվանի իշխանությունները, Միացյալ Նահանգների կողմից խրախուսվելով, շարունակեն ընթանալ անկախության ճանապարհով, ամենայն հավանականությամբ, երկու մեծ տերությունների՝ ԱՄՆ-ին և Չինաստանին կներգրավեն ռազմական հակամարտության մեջ», - ասել է դեսպանը:


Ինչպես աղբյուրը նկատում է, թեև ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է հազարավոր կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող Ուկրիանայի վրա, ամերիկացի պաշտոնյաներն ու վերլուծաբանները բարձրաձայնում են Թայվանի ինքնապաշտպանության կարողության շուրջ մտահոգությունները:

bottom of page