top of page

ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել ԵՄ մի շարք երկրներ


ԱՄՆ բնակիչներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես չայցելել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան և Դանիան, մինչ համաճարակաբանական ցուցիչների բարելավումը։ Պատճառը կորոնավիրուսային վարակի բռնկումն է այդ տարածքներում։ Համապատասխան հայտարարությունն արել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները. գրում է Reuters-ը։


Նշվում է, որ մասնագետներն ուղևորությունների համար վերոնշյալ երկրները տեղակայել են 4-րդ մակարդակում, որն ամենաբարձրն է (ամենավտանգավորը)։

1/2317
bottom of page