ԱՄՆ-ն արգելում է իր քաղաքացիներին այցելել Քարահունջ-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն հատվածներ
Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելում է որևէ ոչ էական այցեր կատարել Քարահունջ և Դավիթ Բեկ գյուղերի միջև` M2 մայրուղով և Կապան-Ճակատեն՝ M17 մայրուղով:
«Տեղեկություններ կան այն մասին, որ ուժեղացվել են ադրբեջանական էմիգրացիոն ու մաքսային անցակետերը М2 ու М17 մայրուղիների վրա», - ասված է դեսպանատան հաղորդման մեջ:
Նշվում է նաև, որ Նահանգների քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմանների մոտ և խուսափեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու և շփման գծի մոտակա վայրեր այցելություններից: