Ինչու է ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանել ռուսների և ռուսական ընկերությունների դեմ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի վեց քաղաքացիների, Ռուսաստանի մեկ քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ՝ մեղադրելով նրանց Ռուսաստանից և Չինաստանից Փհենյանի սպառազինության ծրագրերի կարիքների համար արտադրանք մատակարարելու մեջ։
Պատժամիջոցների խստացումը հաջորդում է հրթիռների նոր փորձարկումների մասին հաղորդագրություններին, այդ թվում՝ անցած շաբաթվա ընթացքում երկու հրթիռների արձակման:
«Այսօրվա որոշումները ԱՄՆ-ի ջանքերի մի մասն են՝ թույլ չտալու Փհենյանին զանգվածային ոչնչացման զենքերի և բալիստիկ հրթիռների փորձարկման ծրագրեր մշակել», - հայտարարել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարի ֆինանսական հետախուզության և հակաահաբեկչության հարցերով տեղակալ Բրայան Նելսոնը:
Նոր պատժամիջոցները վերաբերում են, մասնավորապես, ՌԴ քաղաքացի Ռոման Ալարին և ռուսական «Պարսեկ» ընկերությանը, որը, ինչպես նշվում է, գրանցված է Մոսկվայում։