ԱՄՆ-ը մտադիր է զենքի նոր խմբաքանակ ուղարկել Ուկրաինա
Սպիտակ տունը դիտարկում է Ուկրաինա սպառազինության հավելյալ խմբաքանակ ուղարկելու հնաարավորությունը՝ Ռուսաստանի հարձակման սպառնալիքի պատճառով։ ԱՄՆ-ը նաև կարող է ռազմական խորհրդատուներ ուղարկել Ուկրաինա. այդ մասին հայտնում է CNN-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ Ուկրաինայի օգնության փաթեթում կարող են լինել Javelin հակատանկային հրթիռներ, ականանետեր, ՀՕՊ համակարգեր։
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պահանջում է Ուկրաինա ուղարկել սարքավորումները, որոնք ավելի վաղ ծրագրվել էր ուղարկել Աֆղանստան։ Դրանց թվում են Մի-17 ռուսական ուղղաթիռները, որոք ԱՄՆ-ը գնել էր՝ աֆղաններին փոխանցելու համար։
ԱՄՆ մի շարք պաշտոնյաներ անհանգստացած են, որ սպառազինության ուղարկումն Ուկրաինա կարող է գնահատվել Մոսկվայի կողմից որպես կոնֆլիկտի լուրջ սրացում։
Պաշտոնաթող փոխգնդապետ Սեդրիկ Լեյթոնը CNN-ի հետ զրույցում ասել է, որ Javelin հակատանկային հրթիռները միանգամայն արդյունավետ են Т-80 տանկերի դեմ, որոնք ռուսները ներկայում փաստացի օգտագործում են Ուկրաինայի դեմ։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների հրապարակումները։