top of page

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Թուրքիայի ու Ադրբեջանի համար էր․ Անդրանիկ Թևանյան



ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում է ադրբեջանական, Արցախը` Ադրբեջանի մաս Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, ասուլիսը հիմնականում արտաքին լսարանի համար էր։ Ավելի կոնկրետ` Թուրքիայի ու Ադրբեջանի։ Հայ֊թուրքական շփումներին ընդառաջ նա հրապարակավ բավարարեց թուրք֊ադրբեջանական զույգի նախապայմանները`

1. ոլոր֊մոլոր ձևակերպումներով, ակնհայտ ստերով, բանակցային գործընթացի միտումնավոր կեղծումով հայտարարելով, որ Շուշին ադրբեջանական քաղաք է և ինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, 2. վերահաստատելով, որ պաշտոնական Երևանը գործնականում հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի հետապնդումից, 3. քողարկված ձևով կողմ արտահայտվելով Սյունիքի միջանցքին (այս հարցը շաղկապվեց Ադրբեջանի` ԵԱՏՄ մտնել֊չմտնելու հեռանկարի հետ), 4. անոնս անելով Տավուշի մարզում սպասվելիք տարածքային զիջումների մասին (մասնավորապես` Ոսկեպարի ուղղությամբ)։

Մնացած թեմաներով նրա ձևակերպումներն արդեն ուղղված էին թիմակիցներին և ցույց էին տալիս, թե ինչ աստիճանի են այլասերվել ու պատրաստվում է՛լ ավելի այլասերվել, այսպես կոչված, հեղափոխականները` Նիկոլի գլխավորությամբ Օրուելն ու Մարկեսը բազմաթիվ պտույտներ են անում իրենց գերեզմաններում»։

1/2323
bottom of page