Ռուսաստանում անհայտ անձը ներխուժել է տուն և երեք մարդու սպանել
Անհայտ անձը Ռուսաստանում ներխուժել է Օմսկի Պավլոգրադի շրջանի տներից մեկը և երեք մարդու սպանել, այդ թվում՝ երեխայի: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դեռահասներից երկուսին հաջողվել է փախնել և օգնություն կանչել: Նախնական տվյալներով՝ հունվարի 22-ի առավոտյան տներից մեկում հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և 2011 թվականին ծնված անչափահասի մարմին՝ դանակի վիրավորումներով։