top of page

Գրեթե ամեն ամիս կտեսնենք նման զիջումներ․ Նիկոլը մտածում է իր անվտանգության մասին․ Արա Վարդանյան



Ստորագրվելիք փաստաթղթի մասին արտահոսքը այնուամենայնիվ ճիշտ էր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։

«Ակնհայտ է նաև, որ դավաճանների իշխանությունը` գիտակցելով, որ դրա ստորագրումը վերջին քարը կլինի իրենց գառշահոտ տարածող քաղաքական շիրիմներին, որոշեցին հետաձգել ստորագրումը։ Որպես այդ հետաձգման վարձավճար Ադրբեջանին տրվեց մաքսային կետ կառուցելու թույլտվությունը և այդ տարածքը վերջնականորեն ճանաչվեց որպես Ադրբեջանի մաս։

Արդյո՞ք սա վերջն է։ Ոչ, գրեթե ամեն ամիս մենք ականատեսն ենք լինելու նման զիջումների։ Բոլոր կողմերը քաջ գիտակցում են, որ Նիկոլը ուղղակի մտածում է իր ֆիզիկական անվտանգության մասին և ձգում է պրոցեսսը` փորձելով ստանալ կենդանի մնալու երաշխիքներ։ Այդ ողջ ձգձգման ընթացքում ադրբեջանցիկ անարգելք իրագործելու են իրենց պլանները։

Սա է վիճակը։

Հ.Գ. որոշ «լուրջ էքսպերտներ» ասում են` թե բա Նիկոլը սկսել է լուրջ խաղ խաղալ։ Սա իհարկե էշություն է, քանզի Նիկոլը միայն մեկ խաղ ունի խաղալու` կենդանի մնալու խաղ»,- գրել է Վարդանյանը։


1/2311
bottom of page