top of page

Արցախը հայկական է և երբեք Ադրբեջանի մաս չի դառնա, մնացյալն ուրացում է և դավաճանություն․ Գալստյան


ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․


Արցախի Հանրապետության Ազգային ժողովը 31 ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքը


Այն մասնավորապես ամրագրեց, որ Բռնազավթված տարածքներն Արցախի Հանրապետության անբաժանելի մասն են, և նրա վրա տարածվում է Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենսդրության գործողությունը:


Օրենքը սահմանեց, որ Բռնազավթված տարածքներում մարդու իրավունքների և մշակութային և բնության ժառանգության պաշտպանության պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը։


Բռնազավթած տարածքներում գտնվող գույքը, հայ ժողովրդին պատկանող պատմամշակութային, կրոնական և բնության օբյեկտները, ոչ նյութական մշակութային օբյեկտները հանդիսանում են հայ ժողովրդի մշակույթի անբաժանելի մասը։


Հ․Գ․ Արցախն հայկական է և երբեք Ադրբեջանի մաս չի դառնա։ Մնացյալն ուրացում է և դավաճանություն․․․

bottom of page