top of page

Չպետք է թույլ տալ, որ անվտանգության հարցերն առանձնացվեն. Արման Թաթոյան



Սահմանային անվտանգության հարցերում մարդու իրավունքները պետք է դառնան պետական-քաղաքական օրակարգի անբաժան մասը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:


Կյանքի, արժանապատիվ ու անվտանգ ապրելու, ազատ տեղաշարժի, սեփականության, մասնավորության (privacy) և մյուս իրավունքները պետք է դրվեն պետական-քաղաքական որոշումների հիմքում:


Չպետք է թույլ տալ, որ անվտանգության հարցերն առանձնացվեն, կտրվեն մարդու առօրյա կյանքի խնդիրներից, սահմանային բնակիչների իրավունքներից:


Չպետք է թույլ տալ, որ քաղաքականությունը (politics, политика) ստվերի մարդու իրավունքերը:


Եթե շարունակենք անտեսել մարդու իրավունքները, ավելի կվնասենք մեր անվտանգությունը՝ անդառնալի հետևանքներով:


1/2322
bottom of page