Խստիվ հրամայում եմ. ոչ մի դասադուլ, ոչ մի կոնֆերանս. պատվերը քաղաքական է. Արմեն Դարբինյան
Իմ և Հայ-Ռուսական համալսարանի գործունեության առիթով ֆալսիֆիկացված տվյալների հիման վրա հարուցված քրեական գործի պատվիրատուներին հակազդելու առաջարկով ինձ դիմել են համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը՝ արտահերթ Գիտխորհուրդ և համալսարանի Կոնֆերանս հրավիրելու պահանջով. Facebook-ի իր էջում գրել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
Նա նշել է, որ իրեն դիմել են նաև համալսարանի ուսանողությունը՝ դասադուլ և ցույցեր անելու առաջարկով, բազմաթիվ ծնողներ՝ տարբեր հասցեներով կոլեկտիվ նամակներ գրելու առաջարկով, հազարավոր արդեն շրջանավարտներ՝ համալսարանի դիմաց հավաքվելու, իրավիճակի կապակցությամբ իրենց զայրույթը արտահայտելու և ռեկտորին աջակցություն ցուցաբերելու մղումով, բազմաթիվ արժանապատիվ հայեր՝ սատարման և աջակցության առաջարկություններով:
«Անչափ Շնորհակալ եմ բոլորին:
Համալսարանական անձնակազմին սակայն ռեկտորի իրավունքով խստիվ հրամայում եմ.
Ոչ մի դասադուլ, ոչ մի Գիտխորհուրդ կամ Կոնֆերանս այս հարցով: Պատվերը քաղաքական է, ուղղված է անձամբ իմ դեմ, իմ սեփական ուժերը լրիվ բավարար են այս գրոհը կասեցնելու և պատվիրատուներին ամաչեցնելու համար: Համալսարանը ինչպես եղել, այնպես էլ մնում է ու կմնա քաղաքական խաղերից դուրս, Ակադեմիական Ազատության, Սիրո, Արդարության, Անձնային աճի, Համերաշխության, Համագործակցության և Արժանապատվության բացառիկ կղզի: Ես եղել և մնում եմ դրա երաշխավորը: Համալսարանը շարունակում է իր կառուցողական ու հաղթական ուղին:
Նախօրեին Արմեն Դարբինյանը հայտարարել էր, թե ռուսաստանյան որոշ շրջանակներ չեն ներել իր ազգային արժանապատիվ կեցվածքը և Մարգարիտա Սիմոնյանին ուղղված բաց նամակը. նա պատրաստվում է հրաժարական տալ։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել էր Արմեն Դարբինյանին՝ նշելով, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնցում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներ:
ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ»: