Այսպիսի շեղում նախկինում չէր գրանցվել․ Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցոության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Խորհրդարանական ընտրություններից առաջ բոլոր օբյեկտիվ հարցումներն ու հետազոտությունները փաստում էին, որ իշխանությունն ունի առավելագույնը 30 տոկոս վստահություն (20-25% + 5-10% վարչական ռեսուրս), սակայն քվեարկության արդյունքն արձանագրեց 54%:
Այսպիսի շեղում նախկինում չէր գրանցվել: ՏԻՄ ընտրություններում խոշոր քաղաքների քվեարկության արդյունքներն արձանագրում են, որ նշված հետազոտություններն ու հարցումները ճիշտ էին: Անհրաժեշտ է խորը վերլուծել և արձանագրել այն սխալներն ու պատճառները, որոնց հետևանքներն այս իշխանությանը բերեցին 54% ձայն:
Անհրաժեշտ է, որ ընդդիմությունն իր մեջ ուժ գտնի և խոստովանի այդ սխալները:
Շնորհավորում եմ Կապանի նորընտիր քաղաքապետ պարոն Փարսյանին: Շնորհավորում եմ, որ Դուք կարողացաք վերլուծել, ընդունել և հաղթել»: