top of page

Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել. Արսեն Բաբայան



Մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչից եք դժգոհում, երբ ԲԴԽ-ն դատավոր Բորիս Բախշյանին կալանավորելու համաձայնություն է տալիս: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը:


Նա, մասնավորապես, նշել է.


«Այսինքն դուք ի՞նչ էիք պատկերացնում, որ ինչ-որ մի դատավոր պիտի համարձակվի արդա՞ր լինել, որ պիտի համարձակվի արդարադատությո՞ւն իրականացնի:


Հայերեն ասվել էր ժամանակին. կա՞ նենց մի դատավոր, որ կհամարձակվի իմ ասածը չանել:

Չի հանդուրժվելու: Քանի այս իշխանությունը գոյություն ունի որևէ մեկն այսուհետ հանկարծ չհամարձակվի շեղվել ու միապետի կամքին հակառակ գնալ:


Հ.Գ. Չե՞ք տեսնում, որ ավարտվել է իրավական պետությունը»։


bottom of page