top of page

Ես սկսում եմ համերաշխության հասնելու իմ ձևաչափը. Արսեն Բաբայան



«Դե ինչ...

խոստմանս համաձայն՝ երկար չսպասեցրեցի, դադարից հետո վերադարձա ընդամենը 10 օրից:


Այս տասն օրը լիարժեք բավարար էր՝ մտորելու, վերլուծելու, գնահատելու և նոր ծրագրեր կազմելու համար:

2022-ի համար նախագծել եմ բազմաթիվ նոր ծրագրեր, որոնք, իմ համոզմամբ, նոր ասելիք ու անելիք են լինելու: Բայց դրանց մասին կխոսեմ հընթացս:


Առաջին ծրագիրը, որ շուտով կսկսեմ MediaHub.am-ի եթերում, կլինի նոր նախագիծ՝ «Իրավական Պետություն» անվանումով: Այս նախագիծը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ մենք չունենք իրավական պետություն: Սա այն հազվադեպ մեդիա նախագծերից է լինելու, որ «մաղթում եմ երկար եթեր» ասվածն ուղիղ անեծք է լինելու:

Իսկ վերջում, որպես նոր ասելիք, շնորհակալություն եմ հայտնում պատգամավորներ Հայկ Սարգսյանին և Վահագն Ալեքսանյանին, որ անձամբ գնացին ու վերջապես ընտրացրեցին Փարաքարի համայնքապետին: Ի վերջո հո կրակը չե՞նք ընկել, ինչքա՞ն պիտի այդ համայնքի բնակչության մեծամասնության նազն ու տուզը հանդուրժեինք:


Հ.Գ. Մեզ համերաշխություն է պետք: Ես սկսում եմ համերաշխության հասնելու իմ ձևաչափը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Բաբայանը:




1/2323
bottom of page