top of page

Իրականում «երկաթե մանդատը» հենց դրա համար էր պետք․ Արսեն Ջուլֆալակյան



ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրել է․


«Իբր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պրոֆեսիոնալ է, ԱԺ նախագահը, պաշտպանության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարները, ԱԱԾ և ՊՎԾ պետերը …(թվարկումը չշարունակեմ)

իրենց գործի հմուտ վարպետներն են, հիմա էլ տվայտվում ենք, թե Թուրքիայի հետ բանակցություններում ինչու՞ այսպիսի ոչ համարժեք նշանակում արեցին:


Հարգելիներս, այլևս վաղուց ապացուցված է (առնվազն 2020թ-ի նոյեմբերի 9-ից), որ այս անձը չի եկել իշխանության ՀՀ շահերը պաշտպանելու համար: Եվ դա ոչ թե ապիկարությունից է, այլ ծրագիրն է այդպիսին. քանդել այն ամենը, ինչ քիչ թե շատ գործում էր մեր երկրում: Մի խոսքով, հետևողական քայլերով ծրագիրը հասցվում է ավարտին: Իրականում «երկաթե մանդատը» հենց դրա համար էր պետք:


հ.գ. ի՞նչն է պատճառը, որ դարեր շարունակ մեր թշնամի պետությունները չեն ունեցել այնպիսի ղեկավար, որն իր ամբողջ թիմով կգործեր ի շահ հայ ազգի:


Երևի միայն մեր ժողովրդին է բնորոշ այդ յուրահատկությունը»:

1/2322
bottom of page