Դատարանը չի կարող պատասխանել ցածրակարգ բառապաշարով և կիսաքաղաքական երանգով հայտարարությունների
Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իրավունքի Փիլիսոփայության Դատարանը չի կարող պատասխանել բարձրակարգ հանրային-իրավական նշանակության և ապաքաղաքական մեկ այլ պետական ինստիտուտի` ցածրակարգ բառապաշարով և կիսաքաղաքական երանգով հայտարարություններին: Իմաստասիրության մթնոլորտում գործող դատարանը լավ գիտի, որ «երբեմն լռությունը ցանկացած խոսքից առավել արտահայտիչ է» (Շ. Մոնտեսքիո):
Նարեկացին նշում էր. «Եթե կծոտող ժանիքներ ցույց տա ինձ,
Երկնավորի բերանի լռությունը թող
նրան պապանձեցնի (Բան ԿԶ-Դ)»: Աստվածային (տվյալ դեպքում` գիտակցված) լռությունը չարը լռեցնող է»,- գրել է նա: