Հայերն ու ադրբեջանցիները բախտակից ժողովուրդներ են․ Փաշինյանի հոդվածն է՝ 1998թ-ին` «Մոլորակ» թերթում
ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանն իր էջում գրում է․
«Սա նիկոլ փաշինյանի հոդվածն է, որը նա գրել է 1998թ-ին «Մոլորակ» թերթում: Դեռևս 1998թ-ից այս մարդը Հայաստանում տարածել է ադրբեջանական նառատիվներ, քարոզել թուրքերի ու ադրբեջանցիների հետ բարեկամությունը, մեզ համարել բախտակիցներ:
Հոդվածը նա ավարտում է հետևյալ տողերով.
«Հունվարի 20-ին ես մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվում 1990թ-ի զոհերի հիշատակը»:
Բացահայտեք ադրբեջանական ազդեցության իրական գործակալին»: