top of page

ՀԱՊԿ-ին հանգիստ թողեք, ագրեսիայի պատճառը փնտրեք Փաշինյան-Ալիև բանավոր փոխըմբռնումների մեջ. Ղազինյան



Խաղաղության դարաշրջանը գունագեղ մուրճի տեսքով հարվածում է նիկոլների գլխին, իսկ պողպատե մանդատը՝ հալած արճիճի պես, մոխրակույտի է վերածում նրանց լեգիտիմությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանցիների ագրեսիայի հետևանքով երեկ զոհվել են երեք Հայորդիներ:

Խաղաղության դարաշրջանը գունագեղ մուրճի տեսքով հարվածում է նիկոլների գլխին, իսկ պողպատե մանդատը՝ հալած արճիճի պես, մոխրակույտի է վերածում նրանց լեգիտիմությունը:

Հ.Գ. ՀԱՊԿ-ին հանգիստ թողեք, ագրեսիայի պատճառը փնտրեք Փաշինյան-Ալիև բանավոր փոխըմբռնումների մեջ . . .»,- գրել է նա:


1/2323
bottom of page