top of page

Ալիևի կողմից Հայաստանին ուղղված վիրավորանքներն ու ցինիկ ծաղրը նորմալ է ընդունվում նիկոլների մոտ



Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է․


«Նիկոլ Փաշինյանի կողմից ներդրված «ամուր նյարդերի» բանաձևը, ինչպես պարզ է դառնում նիկոլների անհավասարակշիռ, դյուրագրգիռ և հիստերիկ վարքագծից, վերաբերվում է բացառապես ալիևի իրենց ուղղված ծաղրին ու հոխորտանքներին:


Այլ խոսքերով ասած՝ Ալիևի կողմից Հայաստանի և Հայ ազգին ուղղված վիրավորանքներն ու ցինիկ ծաղրը նորմալ է ընդունվում նիկոլների կողմից, իսկ այ, ընդդիմության սուր և մերկացնող ելույթներն ու հարցադրումները, քարուքանդ են անում նրանց «ամուր նյարդային համակարգը» և հոգեխանգարմունքի մեջ գցում:


Փաստորեն այս իրավիճակում «ամուր նյարդերի» կոնցեպտը հոմանիշ է «ամեն գնով իշխանություն պահելու» բանաձևի հետ, իսկ այդ հարցում Ադրբեջանն ու Թուրքիան նիկոլների համար գործընկեր են, ում նկատմամբ կիրառվում է «ամուր նյարդերի» բանաձևը, իսկ ընդդիմությունը՝ սպառնալիք:


Սպառնալիք են նաև նիկոլներին մերժող, չընդունող և նրանց դավաճան համարող հարյուրավոր ընդդիմադիրներն ու հարյուր հազարավոր Հայ մարդիկ: ԱԺ-ում նրանց հիստերիկ կնոջը բնորոշ վարքագիծը՝ մարմնի ու վերջույթների անկանոն շարժումները, մարմնի տարբեր մասերը քորելու բնազդային շարժն ու ճղճղան ձայնը, վկայում է այն մասին, որ նրանց համար թիվ մեկ սպառնալիքն ու վտանգը եղել ու մնում է ընդդիմությունը: Վախենում են, ու շատ էլ ճիշտ են անում. գիտեն ինչ են արել, գիտեն հիմա ինչ են անում: Նաև գիտեն, որ հաստատ պատժվելու են․․․»։

bottom of page