top of page

Ինձ համար չկա ավելի մեծ արժեք, քան Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը․ Վանեցյան



ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ծննդյան տոնի առթիվ ստացած շնորհավորանքների վերաբերյալ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում.


«Սիրելինե՛րս,


Շնորհակալ եմ ծննդյանս տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքների և բարեմաղթանքների համար։ Բարեկամնե՛ր, ընկերնե՛ր, ծանոթ ու անծանոթ մարդի՛կ, ձեր բոլորի ջերմ վերաբերմունքը ու դրական սպասումները խիստ պարտավորեցնող են և ոգևորիչ։ Հավաստիացնում եմ՝ որպես Հայաստանի քաղաքացի և քաղաքական գործիչ, ամեն ջանք գործադրելու եմ արդարացնելու դրանք։


Մեր պետության և ազգի համար այս դժվարին պայմաններում մենք պարտավոր ենք նեցուկ լինել միմյանց, իրարից ուժ ստանալ և իրար ուժ տալ՝ դիմակայելու և կրկին որպես հզոր պետականություն ունեցող ժողովուրդ վերածնվելու: Ձեր աջակցությունը ինձ անսպառ ուժ է տալիս ավելի եռանդուն կերպով պայքարելու բոլորիս, մեր պետության և հատկապես մեր երեխաների իրական և անվտանգ գալիքի համար:


Կյանքիս անցած 42 տարիների ուղիղ կեսը ծառայելով մեր Հայրենիքին և նրա անվտանգությանը, ինձ համար չկա և չի կարող լինել ավելի մեծ արժեք քան պետությունն է, քան Հայաստանի և Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը: Այսուհետ նույնպես ապրելու եմ այդ բացարձակ արժեքների պաշտպանության և ամրացման անքննելի առաքելությամբ:

Կրկին շնորհակալ եմ բոլորիցդ և յուրաքանչյուրիդ կողքին եմ:


Հ.Գ. պայքարը շարունակվում է»։



1/2320
bottom of page