top of page

Նա ծպտուն չի հանել, որ ավտորիտար Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել են մեզ վրա․ Աշոտյան



Մասնակցելով այս միջոցառմանը, կապիտուլյանտը ծպտուն, բառ, անգամ բառաչ չի հանել առ այն, որ ավտորիտար Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել են մեզ վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով «Հանուն ժողովրդավարության» համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին:


«Դնում եմ մի կողմ, որ տվյալ կապիտուլյանտի անգլերենը այն մակարդակի է, որ Armenia-ն և Romania-ն չեն տարբերվում։


Դնում եմ մի կողմ, որ այս ողորմելին էլի խոսել է նախկիններից, անվանելիվ մեզ «ավտորիտար»։

Դնում եմ մի կողմ, որ Հայաստանը կիլոմետրերով հեռու է ժողովրդավար լինելուց։

Այս ամենը մի կողմ։


Ամենակարեւորը այն էր, որ մասնակցելով այս միջոցառմանը, նա ծպտուն, բառ, անգամ բառաչ չի հանել առ այն, որ ավտորիտար Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվել են մեզ վրա։ Որ «քաղաքակիրթ» աշխարհը աչք փակեց այդ փաստի վրա։ Որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները ոտնահարվում են Ալիեւի կողմից։ Որ ասում եմ, սա աշխարհին մեզ վաճառող евнух է, ոմանք նեղվում են։ Հատկապես սրա «ֆիրմա» տերերը»,- գրել է Աշոտյանը:


1/2320
bottom of page