Կոչ եմ անում պաշտպանել զոհված Մարտիկ Երեմյանի և նրա եղբոր մարդկային իրավունքները․ Չալաբյան
Իմ զորակցությունն եմ հայտնում Նորայր Միրզոյանին, որը հարկադրված իր ձեռքն է վերցրել իր զոհված եղբոր համար արդարադատության իրականացումը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
«Միաժամանակ, կոչ եմ անում Հայաստանի և Արցախի Հանրապետության իշխանություններին՝ հասնել իրական արդարադատության, և պաշտպանել զոհված Մարտիկ Երեմյանի և նրա խիզախ եղբոր բոլոր մարդկային իրավունքները»,-գրել է Ավետիք Չալաբյանը։