top of page

Մեր երկիրը հայտնվում է ռազմական նոր վտանգների հորձանուտում. Ավետիք Չալաբյան



Քաղաքական հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Սիրելի բարեկամներ,

Այս առավոտյան, Ռուսաստանի Դաշնությունը ռազմական գործողություններ է սկսել Ուկրայինայի դեմ, և դատելով հասնող տեղեկություններից, նրա ողջ տարածքում:


Անկախ այս գործողությունների դրդապատճառներից, նրա հնարավոր արդյունքներից, յուրաքանչյուրիս անհատական նախապատվություններից, սա մեծ ողբերգություն է, և կարող է վիթխարի բացասական հետևանքներ ունենալ մեր ողջ տարածաշրջանի, նույնիսկ ամբողջ աշխարհի համար:


Մեր երկիրը, որը արդեն իսկ բզկտված է պատերազմից, հայտնվում է նոր ռազմական վտանգների հորձանուտում: Մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի այս պահի լրջությունը, և առավելագույնն անի մեր երկրի անվտանգությունը բարձրացնելու, և հնարավոր նոր փորձություններից նվազագույն կորուստներով դուրս գալու համար:

Աստված պահապան բոլորիս: Պինդ եղեք»։

bottom of page