Ըստ մեր «առաջադեմ» գործիչների՝ եթե Ռուսաստանը հեռանա, ԱՄՆ-ն կպատերազմի հօգուտ ՀՀ֊ի. Իշխանյան
Ըստ մեր «առաջադեմ» գործիչների, եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ն 8 րոպեի ընթացքում կպատերազմի հօգուտ Հայաստանի, եթե իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան և վերջինիս դաշնակից Ադրբեջանը հարձակվեն Հայաստանի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրացման ֆոնին, Ուկրաինային հոգեբանական, ֆինանսական, ռազմական աջակցություն ցուցաբերող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է ՆԱՏՕ-ի իր դաշնակից որևէ պետության դեմ ցանկացած ռազմական բախման ժամանակ, զորքեր ուղարկել և մասնակցել պատերազմին, քանի որ դա իրենց սուրբ պարտքն է, բայց ոչ Ուկրաինայի դեպքում։ Այս պարագայում ԱՄՆ-ն և դաշնակիցները պատժամիջոցներ կկիրառեն Ռուսաստանի դեմ։ Ըստ մեր «առաջադեմ» գործիչների, եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, ի տարբերություն Ուկրաինայի, ԱՄՆ-ն 8 րոպեի ընթացքում կպատերազմի հօգուտ Հայաստանի, եթե իր ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան և վերջինիս դաշնակից Ադրբեջանը հարձակվեն Հայաստանի վրա»,- գրել է նա։