top of page

Ավստրալիան և Նոր Զելանդիան իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Ուկրաինան


Ավստրալիայի վարչապետ Սկոտ Մորիսոնը կոչ է արել երկրի քաղաքացիներին լքել Ուկրաինան։


«Մենք հարգում ենք նրանց որոշումը, բայց մեր խորհուրդը նրանց շատ պարզ է, դա շատ վտանգավոր իրավիճակ է, և հանուն ձեր սեփական անվտանգության պետք է փորձեք հեռանալ Ուկրաինայից», - ասել է Մորիսոնը՝ ելույթ ունենալով լրագրողների առջև. փոխանցում է news.com.au պորտալը։


Ուկրաինան անհապաղ լքելու կոչով է հանդես եկել նաև Նոր Զելանդիայի ԱԳՆ-ը։ Նշվում է, որ պետք է հեռանալ, քանի դեռ կան կոմերցիոն չվերթներ։


Նշվում է, որ Ուկրաինայում երկրի քաղաքացիների հյուպատոսական օգնություն տրամադրելու Նոր Զելանդիայի կառավարության հնարավորությունները շատ սահմանափակ են՝ այնտեղ նորզելանդական դիվանագիտական ներկայացուցչության բացակայության պատճառով։

bottom of page