Այն պատգամավորները, որոնք ֆիզիկական ուժով են հարցերը լուծում պարտավոր են կրել պատասխանատվություն
Այն պատգամավորները, որոնք ֆիզիկական ուժով են իրենց հարցերը լուծում այն էլ պատգամավորի օգնականների հետ՝ պարտավոր են կրել քաղաքական պատաախանատվություն, այսինքն՝ վայր դնել մանդատները: Այդ մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Եթե չեն ստանձնում քաղաքական պատասխանատվությունը, ապա նշանակում է, որ մեծամասնությունը հաատատել է փողոցային կանոնների թույլատրելիություն և հետագայում պետք է հաշվի նստի իր կողմից սահմանած փողոցային կանոնների հետ»: